Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Լևոն Արոնյանը կրկին 5-րդն է

Լևոն Արոնյանը կրկին 5-րդն է

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է նույն դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

Արոնյանը դեկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակում 5-րդն է: Նա ունի  2797 միավոր: Վարկանիշային աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոնի կոչումը պաշտպանած նորվեգացի Մագնուս Կարլսենն է` 2862 միավորով: Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Ֆաբիանու Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Վեսելին Տոպալովը, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը, Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին:

Լևոն Արոնյանը ծնվել է 1982թ. հոկտեմբերի 6-ին Երևանում: 2005-ի աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերիՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, 2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2008-ի և 2009-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002-ի Հայաստանի չեմպիոն: 2011-ին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձավ դրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու): Երկու տարի անընդմեջ` 2005-ին և 2006-ին, մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am