Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար խարդախությամբ գումար հափշտակելու գործով ձերբակալվել է երկու անձ

Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար  խարդախությամբ գումար 
հափշտակելու գործով  ձերբակալվել է երկու անձ

ԵՐԵՎԱՆ, 28  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում  քննվող քրեական գործի շրջանակներում  նոյեմբերի 28-ին ձերբակալվել է երկու անձ՝ ՀՀ քաղաքացիներ Լ.Կիզոկյանը եւ Լ.Քոսյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, վերջիններս կասկածվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ քրեական գործով նախաքննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am