Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ակտիվիստին ծեծի ենթարկելու գործով հետաքննություն է անցկացվում

Ակտիվիստին ծեծի ենթարկելու գործով հետաքննություն է անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակտիվիստ, Նախախորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանին ծեծի ենթարկելու գործի առնչությամբ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հետաքննություն է կատարվում: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և  լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Նոյեմբերի 27-ին անհայտ անձինք Խանջյան փողոցում հարձակվել են «Նախախորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի վրա և կոշտ առարկայով հարվածել գլխին։ Նա հարվածից կորցրել է գիտակցությունը: Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am