Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դամասկոսում ՀՀ դեսպանատունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել

Դամասկոսում ՀՀ դեսպանատունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 28  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ՀՀ դեսպանատունը նոյեմբերի 27-ին  «Շամ» հյուրանոցում կազմակերպել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 23 ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից:

Ներկաներին ողջունել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը: Նա հանգամանորեն անդրադարձել է Հայաստանի 23-ամյա ուղուն՝ բարձր գնահատելով երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը: Դեսպան Փոլադյանը նաև ըստ արժանվույն է գնահատել հայ-սիրիական երկկողմ բարեկամական հարարաբերությունների ներկա մակարդակը՝ կարևորելով հայ համայնքի դերակատարությունը երկու երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացման գործում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Սիրիայի հայկական բոլոր կազմակերպություններին և կառույցներին նրանց ազգանվեր գործունեության, աջակցության և սերտ համագործակցության համար:

Փոլադյանն իր խոսքի ավարտին խաղաղություն է մաղթել Սիրիային: Նա հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հանձնել է Հայաստանի սփյուռքի և մշակույթի նախարարությունների շքանշաններ ու պատվոգրեր:

Ընդունելությանը ներկա են եղել Սիրիայի խորհրդարանի փոխնախագահ Ֆահմի Հասանը, Խորհրդարանի հարցերով նախարար Հասիբ Շամմասը, Արտաքին գործերի և սփյուռքի նախարարի օգնական Համեդ Հասանը, Տնտեսության և արտաքին առևտրի նախարար Հումամ ալ Ժազաիրին և Բնապահպանության հարցերով հայազգի նախարար Նազիրա Սարգիսը: Բացի այդ միջոցառմանը մասնակցել են նաև հայկական բոլոր կառույցների ղեկավարները, հոգևոր առաջնորդները, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, խորհրդարանի անդամներ, դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am