Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստորագրվել է հայ-բուլղարական ռազմական համագործակցության 2015թ. պլանը

Ստորագրվել է հայ-բուլղարական ռազմական համագործակցության 2015թ. պլանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 26-ից 27-ն անցկացվել են հայ-բուլղարական ռազմաքաղաքական և ռազմական համագործակցության համակարգման խորհրդակցությունները` ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական ռազմական համագործակցության ներկայիս վիճակին ու զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նոյեմբերի 27-ին Բուլղարիայի ՊՆ պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են խորհրդակցությունների արդյունքները:

Պատվիրակության այցի արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ պարոն Լևոն Այվազյանը և ԲՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի տնօրեն տիկին Ռոսիցա Դիմիտրովան ստորագրել են հայ-բուլղարական ռազմական համագործակցության 2015թ. պլանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am