Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Սիրիական բանակը Դեր Զորում տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել

Սիրիական բանակը Դեր Զորում տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, 27  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը նոյեմբերի 27-ին Դեր Զորի մարզում 30 մ երկարությամբ թունել է հայտնաբերել և ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Ջաբալիա թաղամասում ոչնչացվել է զինյալների նստավայրը, ինչպես նաև հավաքատեղիներ Հուեյջա Սաքր, Հուեյկա Ռաշիդին թաղամասերում:

Բացի այդ, սիրիական բանակը «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման զինապահեստ է ոչնչացրել Հոմսի Ռուսթան գյուղում: Տասնյակ ահաբեկիչներ սպանվել են Հոմսի մի քանի այլ գյուղերում:

Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալության տեղեկացմամբ՝ Հալեպի Ֆակիա և Քաֆրսանջա գյուղերում նոյեմբերի 27-ին վերսկսվել են բախումները «Ջաբհա ան Նուսրա» և «Սուար Սուրիա» խմբվորումների միջև: Աղբյուրը տեղեկացնում է, որ Դեր Զորի մարզի Ալ Մայադին քաղաքում ականապատ մեքենա է պայթել: Պայթյունից «Իսլամական պետության» անդամներ են սպանվել և վիրավորվել: Մինչև այժմ, սակայն տուժածների թիվը թիվ չի նշվում:

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարեւան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am