Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել է 5,6 հազարը. ԱՀԿ

Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել է 5,6 հազարը. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էբոլա վիրուսի բռնկման հետեւանքով աշխարհում ավելի քան 5 հազար 600 մարդ է մահացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

ՄԱԿ-ի առողջապահության գործակալությունը հաստատել է Էբոլա տենդով հիվանդանալու 15 հազար 935 դեպք: Վիրուսով վարակվելու կասկածներ են գրանցվել ութ երկրում: Դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում արեւմտաաֆրիկյան երեք երկրների՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին:

2014 թվականին հիվանդության բռնկման պահից ի վեր մահացել է 5 հազար 689 մարդ: Ընդ որում Գվինեայում հիվանդության հետ կապված իրադրությունը կայունացել է: Լիբերիայում Էբոլա տենդի տարածումը դանդաղել է: Սիեռա Լեոնեում վիրուսով վարակվելու դեպքերը շատ են եւ կարող են աճել:

Միջազգային փորձագետներին դժվար է ներկայացնել վիրուսի տարածման ամբողջական պատկերը: Առավել տուժած գյուղերից մի քանիսը գտնվում են քաղաքային կենտրոններից մեծ հեռավորության վրա, եւ դրանց բնակիչները հրաժարվում են գնալ հիվանդանոցներ: ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մասնագետների կարծիքով՝ հիվանդացածների փաստական թիվը կարող է 2-4 անգամ գերազանցել գրանցվածների թվաքանակը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am