Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիայի արտգործնախարարը երկօրյա այցով մեկնել է Ռուսաստան

Սիրիայի արտգործնախարարը երկօրյա այցով մեկնել է Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալեմը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սոչի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, երկու նախարարների հանդիպման ընթացքում կքննարկվեն Սիրիայի ներկայիս իրավիճակը, միջսիրիական բանակցությունների և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր:  Նախատեսվում է քննարկել նաև երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ հարցեր:

Ռուսաստանի արտգործնախարարությունը համոզված է, որ միջազգային հանրության` ահաբեկչության դեմ պայքարը արդյունավետ չի կարող լինել առանց միջազգային նորմերին, առաջին հերթին, պետության ինքնիշխանության և երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին խստորեն հետևելու:

Նախարարությունը նաև նշել է, որ ծայրահեղականները մեծ տարածքներ են գրավել Սիրիայում և Իրաքում և ամեն օր անմարդկային, դաժան հանցագործություններ են իրականացնում՝ բացահայտ մահապատժի ենթարկելով մարդկանց: Գրաված տարածքներում ընդլայնվել է մարդկանց, հատկապես կանանց առք ու վաճառքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am