Մերկասառույցի հետևանքով «Ֆորդ»-ն արգելափակվել է Դալարիկ գյուղի մոտ
11:28, 26 Նոյեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 26-ին` ժամը 01.18-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Դալարիկ գյուղի սկզբնամասում մերկասառույցի հետևանքով արգելափակվել է «Ֆորդ» մակնիշի (վարորդ Հ. Ս.) 339 ՍԼ 25 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենան. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում