Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճանաչողական այցով Գյումրիում էր Շվեդիայի Ֆալուն քաղաքի պատվիրակությունը

Ճանաչողական այցով Գյումրիում էր Շվեդիայի Ֆալուն  քաղաքի պատվիրակությունը

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչողական այցով նոյեմբերի 25-ին Գյումրիում էր Շվեդիայի Ֆալուն  քաղաքի պատվիրակությունը՝ փոխքաղաքապետ Բրունո Կաֆմանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքների գործունեության  հետ կապված խնդիրներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Սամվել Բալասանյանը հյուրերին ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության մանրամասները՝ նշելով, որ Գյումրին առաջին համայնքն է հանարպետությունում, որտեղ ավագանու նիստերի ժամանակ առցանց հեռարձակում է ապահովվում՝ հնարավորություն  տալով բոլոր ցանկացողներին հետևելու ավագանու նիստի ընթացքին: Գյումրու քաղաքապետը, ներկայացնելով տեղական ինքնակառավարման մարմինների կապը հասարակության և լրատվամիջոցների հետ,  ընդգծել է, որ այն շատ սերտ է, ինչի  շնորհիվ շատ խնդիրներ արագ լուծում են ստանում:

Բրունո Կաֆմանը շնորհակալություն  է հայտնել   ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ  մինչ այս շատ էր լսել Գյումրու մասին, և սա այն գերազանց հնարավորությունն  էր անձամբ Գյումրիում լինելու: Կողմերը նաև անդրադարձել և կարևորել են  ավագանու դերը համայնքներում՝ որպես տեղական ինքնակառավարման կարևորագույն օղակ: Քննարկվել են նաև երկկողմ կարևորություն ներկայացնող այլ հարցեր:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am