Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ինչու արժեզրկվեց դրամը. Կենտրոնական բանկը տվել է բոլորին հետաքրքրող հարցի պատասխանը

Ինչու արժեզրկվեց դրամը. Կենտրոնական բանկը տվել է բոլորին հետաքրքրող հարցի 
պատասխանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրամի արժեզրկումը կամ ճշգրտումը պայմանավորված է օբյեկտիվորեն գոյություն ունեցող և Հայաստանի արժութային շուկայի վրա ազդող մի քանի գործոններով: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը պարզաբանեց, թե որ գործոններն են նպաստել դրամի արժեզրկմանը: «Առաջին հերթին դրամի փոխարժեքի ճշգրտմանը նպաստեցին արտաքին գործոնները, այսինքն` մեր գործընկեր երկրների տնտեսություններում տեղի ունեցող զարգացումները` տնտեսական աճի անկումը և ազգային արժույթի արժեզրկումը: Օրինակ, Ռուսաստանի Դաշնության տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները չէին կարող չազդել մեզ վրա: Հաջորդ արտաքին գործոնը մի շարք երկրներում նկատվող դոլարի արժևորման երևույթն էր: Դոլարն իր դիրքերն էր ամրապնդում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրամիության երկրներում` Չեխիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Հունգարիայում և այլն: Այդ երկրներում տարեկան արժեզրումը հասել էր  8-11 տոկոսի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Դարբինյանը:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի խոսքով` տարբեր ապրանքների շուկաներում շարունակվում են գնանկումային միտումները: «Մեզ առնչվում են հիմնականում հանքաքարերի շուկաները, որտեղ նկատվող գնանկման հետևանքով կրճատվում է արժութային հոսքերի ներթփանցումը երկիր: Այս ամենն, ինչ խոսք, պետք է իր ազդեցությունն ունենար: Վերջին երկու շաբաթներում ճնշումն արժութային շուկաների վրա զգալի ավելացել էր և դրանով պայմանավորված` անհրաժեշտություն կար ճշգրտել դրամի փոխարժեքը, քանի որ հակառակ դեպքում մենք ունենալու էինք տարբեր բացասական ազդեցություններ»,- ասաց նա: Դարբինյանը բացատրեց, որ գործընկեր պետություններում ևս ազգային արժույթները թուլացել են, որի հետևանքով տեղի էր ունենում արտահանման մրցունակության նվազում: «Սա կարող էր հանգեցնել արտահանման ծավալների կրճատման, զբաղվածության և եկամուտների կրճատման»,- հավելեց նա:

Արմենակ Դարբինյանի խոսքով` կարևոր հանգամանք է այն, որ եթե արժութային շուկաներում ԿԲ-ը փորձում է արհեստականորեն պահպանել ազգային արժույթի փոխարժեքը, ապա դա տեղի է ունենում արժութային ռեզերվների հաշվին: «Հենց այս նկատառումներից ելնելով էլ` երեկ տեղի ունեցավ դրամի փոխարժեքի ճշգրտում»,- ասաց նա:

Նոյեմբերի 24-ին ամերիկյան մեկ դոլարի վաճառքի գինը հայաստանյան բանկերում հասել էր միջինում 435 դրամի` նախորդ օրվա նկատմամբ թանկանալով 16.6 դրամով: Նման կտրուկ աճը խուճապ էր առաջացրել ինչպես բնակչության, այնպես էլ ֆինանսական կառույցների շրջանում: Ավելի ուշ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը բարձրացնել 2 տոկոսային կետով` սահմանելով 10.25 տոկոս: Նշենք, որ լոմբարդային ռեպոն Կենտրոնական բանկի գորչծիքնրից մեկն է, որով կարգավորվամ է ֆինանսական շուկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am