Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հադրութում գորգագործական արտադրամաս է բացվել

Հադրութում գորգագործական արտադրամաս է բացվել

ՀԱԴՐՈՒԹ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հադրութի Մեծ թաղեր գյուղում այսուհետ նոր թափ կստանա գորգագործությունն, ու գյուղացիները  գյուղատնտեսությունից ու անասնապահությունից զատ, հնարավորություն կունենան նաեւ կարպետագործությամբ գումար վաստակելու: Ներկա դրությամբ` արտադրամասը 10 աշխատակից ունի, սակայն այն ընդլայնվելու հեռանկարներ ունի, ինչն իր հերթին գյուղացիներին կապահովի աշխատատեղով եւ կնպաստի գյուղերի զարգացմանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Մեծ թաղերի ավանդական գորգագործություն» (ՄԹԱԳ) ՍՊԸ տնօրեն Գարիկ Ոսկանյանը շեշտեց, որ ժամանակին գորգագործությունը գյուղում շատ տարածված է եղել, եւ մինչեւ 80-ականները գործող արտադրամասն ունեցել է 60 հոգանոց կազմ, որի գործած կարպետները մեծ պահանջարկ են վայելել նախկին ԽՍՀՄ երկրներում: «Այս պահին արտադրամասը համագործակցում է Ստեփանակերտում գործող «Ղարաբաղ կարպետ» ընկերության հետ: Իրականացվում ենք փոխադարձ այցելություններ, փորձի փոխանակում: Արտադրամասի աշխատակիցները ծանոթանում են գորգագործության արվեստին, հմտություններ ձեռք բերում»,- ասաց Ոսկանյանը:

Արցախյան գորգերի նախկին համբավի վերականգնումն ու գորգագործության խթանումը ԼՂՀ կառավարության օրակարգային հարցերից է: Գործող «Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը, բացի մայրաքաղաքից, մասնաճյուղեր ունի նաեւ Շուշիում եւ Մարտակերտում: Գորգագործությունը խթանելու նպատակով, արդեն երկրորդ տարին է` Ազգային վիճակախաղի տոմսի շահողներին տրամադրվում է ղարաբաղյան կարպետ` ավանդական զարդանախշերով: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am