Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԵՏՄ կազմից դուրս գալու համար անդամ մյուս երկրների համաձայնությունն անհրաժեշտ չէ

ԵՏՄ կազմից դուրս գալու համար անդամ մյուս երկրների համաձայնությունն 
անհրաժեշտ չէ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության անդամ ցանկացած երկիր ցանկության դեպքում կարող է դուրս գալ միության կազմից առանց մյուս անդամ երկրների համաձայնության: Այս մասին Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայատսանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով լսումների մասնակիցներից մեկի հարցին՝ ԵՏՄ-ից դուրս գալու կարգի վերաբերյալ: «Եթե պետությունը միությունից դուրս գալու վերաբերյալ դիմում է ներկայացնում, ապա այդ դեպքում մյուս անդամ երկրների համաձայնությունն անհրաժեշտ չէ: Միայն միությանն անդամակցելու դեպքում է անհրաժեշտ մյուս երկրների համաձայնությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց նաև, որ պետության անդամակցությունը ԵՏՄ-ին դադարեցվում է դիմելուց 12 ամիս հետո: Փոխնախարարն ընդգծեց, որ այդ 12 ամսում պետությունը պարտավոր է ամբողջությամբ կատարել իր ֆինանսական պարտավորությունները:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել են խորհրդարանական լսումներ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի անդամակցության պայմանագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հոկտեմբերի 10-ին Մինսկում: Նոյեմբերի 17-ին ՀՀ սահմանադրական դատարանը տվել է եզրակացություն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am