Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ձեռնտու չէ Ադրբեջանին. ԱԳ փոխնախարար

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ձեռնտու չէ Ադրբեջանին. ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ձեռնտու չէ այն պետությանը, որը ցանկանում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:

Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով լսումների մասնակիցներից մեկի հարցին այն մասին, թե որքանո՞վ է ձեռնտու Հայաստանի համար անդամակցել մի միության, որի անդամներից մեկը՝ Ռուսաստանը, այս պահին գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ: «Ռուսաստանը առևտրատնտեսական հզոր պոտենցիալ ունեցող երկիր է և որքան էլ պատժամիջոցների տակ է, այնուամենայնիվ,  շարունակում է պահպանել իր պոտենցիալը, իսկ մեզ համար ձեռնտու է սերտ համագործակցել այդպիսի պոտենցիալ ունեցող հզոր երկրի հետ: Ասեմ ավելին՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ձեռնտու չէ Ադրբեջանին, որը ցանկանում է մեզ շրջափակման մեջ պահել: Սակայն, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանը միության անդամ երեք երկրներում առևտրատնտեսական լայն գործունեություն իրականացնելու լուրջ հնարավորություններ է ստանում: Իսկ եթե հաշվի առնենք, որ Եվրասիական տնտեսական միությունը պատրաստվում է նաև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրեր ստորագրել այլ երկրների հետ, ապա Հայաստանի հնարավորություններն ավելի են մեծանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քոչարյանը:

Անդրադառնալով մասնակցի մյուս հարցին, թե ինչպե՞ս կարող է Հայաստանը դառնալ միության անդամ, որի անդամ երկրներից երկուսը՝ Բելառուսը և Ռուսաստանը զենք են մատակարարում Ադրբեջանին, Քոչարյանը նշեց, որ տվյալ դեպքում Հայաստանը գործ ունի տնտեսական միության հետ: «Ես կարծում եմ, որ սա այն հարթակը չէ, որտեղ մենք պետք է քննարկենք այդ հարցը»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը;

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել են խորհրդարանական լսումներ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի անդամակցության պայմանագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հոկտեմբերի 10-ին Մինսկում: Նոյեմբերի 17-ին ՀՀ սահմանադրական դատարանը տվել է եզրակացություն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am