Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում ոստիկանը խաղահրապարակում կրակել է 12-ամյա երեխայի վրա

ԱՄՆ-ում ոստիկանը խաղահրապարակում կրակել է 12-ամյա երեխայի վրա

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում ոստիկանը ծանր վիրավորել է 12-ամյա տղայի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, քաղաքի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 15:00-ին ահազանգ է ստացվել, որ զինված ինչ-որ տղամարդ մտել է մանկական խաղահրապարակ: Ահազանգով խաղահրապարակ ժամանած իրավապահ մարմինների երկու աշխատակիցները նշված վայրում գտնվող երեխային հրահանգել են բարձրացնել ձեռքերը և հանձնվել, սակայն երեխան չի ենթարկվել: Այդ ժամանակ ոստիկաններից մեկը կրակել է երեխայի ուղղությամբ, գնդակը կպել է նրա կրծքին:  Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Տուժածի առողջական վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան:

Ոստիկանության բաժանմունքում հայտնել են, որ երեխայի մոտ զենք է հայտնաբերվել: Նման պարագայում ոստիկանը գործել է սահմանված կանոններին համապատասխան և իրավունք է ունեցել կրակ բացելու: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am