Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանի ՊՆ շոկի մեջ հանդես է գալիս ծիծաղելի հայտարարություններով

Ադրբեջանի ՊՆ շոկի մեջ հանդես է գալիս ծիծաղելի հայտարարություններով

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնվել է շոկի մեջ խոցված հայկական ուսումնավարժական ուղղաթիռի զոհված անձնակազմի երեք անդամների մարմինները միջադեպի վայրից դուրս բերելու ուղղությամբ անցած գիշեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հատուկ ստորաբաժանումների իրականացրած գործողությունից հետո, եւ հանդես է եկել սեփական ժողովրդին մոլորեցնելու հերթական ծիծաղելի հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի ՊՆ կողմից այդ առնչությամբ հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ անցած գիշեր ուղղաթիռի խոցման վայրում, իբր, ոչ մի գործողություն  էլ «տեղի չի ունեցել», ընդհակառակը`, իրադրությունը «հանգիստ է եղել», ադրբեջանական կողմը «զինվորներ չի կորցրել», իրենք «այդտեղ վերահսկում են իրավիճակը», եւ որ մամուլում տարածված այդ լուրերն, իբր, հայկական կողմի «հերթական սադրանքն են»:

Ավելին` Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ժամանակին տեղեկացնում է հասարակությանը ճակատում իր կորուստների մասին եւ կազմակերպում նրանց հուղարկավորության հանդիսավոր արարողությունը»:

Մնում է միայն կարծել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում գիշերը քնած են եղել, իսկ համապատասխան ստորաբաժանումները նրանց չեն զեկուցել կատարվածի մասին:

Արցախի Հանրապետության ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը հայտարարել է, որ ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիայի արդյունքում տարհանվել են Ադրբեջանի կողմից նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am