Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն. Արծրուն Հովհաննիսյան

Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն. Արծրուն 
Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը փայլուն գործողություն են կատարել, որոնք իրենց բնույթով եւ բարդությամբ աննախադեպ են: Գնահատականը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանինն է: Նրանք կարողացել են հատուկ գործողություն իրականացնել` հաշվի առնելով ոչ միայն հակառակորդի մեծ կրակային հակազդեցությունները այլեւ հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել: «Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները, այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին: Կատարողականությունը ուղղակի փայլուն է հաշվի առնելով նաև հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել: Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք բնականաբար մահացած կլինեն տարբեր դժբախտություններից: ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը իրենց տոնի օրը փայլեցին, փառք նրանց: Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն, իսկ սև հրանոթները լռում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  facebook-ի իր էջում նման գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Սկսած նոյեմբերի 12-ից միջազգային գրեթե բոլոր կառույցներն ու դեսպանները Ադրբեջանին մի քանի անգամ խաղաղության եւ մարդասիրության կոչ են արել: Խաղաղության կոչով է հանդես եկել նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Լրագրողների հարցին, թե որն է լինելու հայկական Զինված ուժերի պատասխանը, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ասել էր, որ հայկական կողմը կշարունակի ջանքեր գործադրել դիվանագիտական ճանապարհով հարցը կարգավորելու ուղղությամբ: Սակայն տասը օրվա ընթացքում հարեւան երկրում չհասկացան ոչ դիվանագիտական լեզուն, ոչ մարդասիրական կոչերը եւ նոյեմբերի 22-ի գիշերը ԼՂՀ հատուկ ստորաբաժանումներն իրականացրեցին օպերացիա, որի արդյունքում տարհանվել են Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Արցախի ռազմօդուժի ուղղաթիռը խոցվել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12­ին` ժամը 13.45­ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Հակառակորդը մի քանի օր շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ` չանսալով միջազգային հանրության կոչերին` դադարեցնել կրակը` մարմինների դուրսբերման հնարավորություն տալով: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am