Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում նեոնատոլոգները վաղածին 135-ի երեխայի կյանք են փրկել

Հայաստանում նեոնատոլոգները վաղածին 135-ի երեխայի կյանք են փրկել

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2013թ. ապրիլից մինչև 2014թ. նոյեմբեր «Սուրվանտա» դեղի կիրառման շնորհիվ  փրկվել է վաղածին 135 երեխայի կյանք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Փրկենք հարյուրավոր կյանքեր»  նախագծի շրջանակում անցկացվել է «Վաղածին երեխաների մոտ շնչառական դիսթրես համախտանիշի բուժման և կանխարգելման սկզբունքները» թեմայով խորհրդաժողով` նվիրված վաղածին երեխաների համաշխարհային օրվան: Միջոցառման հիմնական նպատակն է մասնագետների հետ քննարկել վաղածնության խնդիրը, ի հայտ բերել վաղածին փոքրիկի լույս աշխարհ գալու ռիսկերը և կազմակերպել պատշաճ խնամք նեոնատալ շրջանում, խթանելու վաղածին երեխայի առողջ աճը:   Խորհրդաժողովը կնպաստի վաղածին երեխաների խնդիրների վերաբերյալ հասարակության գիտելիքների բարձրացմանը:    Երկրորդ տարին է, ինչ  միջոցառման մասնակիցները երկինք են բաց  թողնում    սպիտակ փուչիկներ, որոնք խորհրդանշում են տարվա ընթացքում փրկված երեխաների թիվը:  

«Առողջապահության նախարարության գերակա խնդիրներից մեկը մանկական մահացության ցուցանիշի  իջեցում է: Վերջին տարիներին մենք  մեծ հաջողություններ ենք գրանցել: Մասնավորապես 1990 թվականից մինչև 2013 թվականը մանկական մահացությունը նվազել է  47 տոկոսով»,- ողջունելով մասնակիցներին՝ նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ չնայած գրանցած հաջողություններին, վիճակագրական տվյալների վերլուծության դեպքում մահացության իջեցմանը զուգահեռ  նեոնատալ մահացությունը նորից կայուն աճի միտում է արձանագրել:

Սերգեյ Խաչատրյանի գնահատմամբ` վաղածնության խնդրի լուծման հարցում անհրաժեշտ է գիտելիքների, մարդկային և կազմակերպչական ռեսուրսների համախմբում: Նա ՀՀ առողջապահության նախարարության անունից շնորհակալություն է հայտնել բոլոր այն անհատներին ու կազմակերպություններին, մասնավորապես «Նվիրիր կյանք» հիմնադրամին, որոնց ջանքերի շնորհիվ փրկվել և փրկվում են վաղածին երեխաների կյանքեր,  բարձրացվում է նաև հանրության իրազեկվածության աստիճանը:

«Սուրվանտայի օգտագործումը մեկն է այն  լուրջ գործիքներից, որոնք նվազեցնում են  մանկական մահացության ցուցանիշը, դրա արդյունավետությունն ապացուցված է ամբողջ աշխարհում»,- հավելել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը:

«Փրկենք հարյուրավոր կյանքեր»  նախագիծը մեկնարկել էր 2012 թվականին «Ֆարմ Թրասթ» բժշկադեղագործական ընկերության կողմից` Նեոնստալ բժշկության հայկական ասոցիացիայի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ: Նախարարությունը սուրֆակտանտը ներառել է «Հիմնական դեղերի ցանկում» և ձեռնսմուխ է եղել Հայաստանի ծննադատներն այս դեղամիջոցով ապահովման պետական ծրագրի իրականացմանը: Նախագծի առաջին փուլի իրականացումը հնարավոր է դարձել «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ, որի պատվավոր նախագահն է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Խորհրդաժողովին ներկա է եղել նաև Բելառուսի գլխավոր մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Օկսանա Սֆիրսկայան, ով հայաստանյան գործընկերներին ներկայացրել է  իրենց երկրի փորձը, անդրադարձել հաջողություններին ու ծրագրերին:

Սուրֆակտանտ-«Սուրվանտան» դեղը հեղուկի մակերևութային լարվածության փոքրացման շնորհիվ խոչընդոտում է նորածինների թոքերում ալվեոլների կպումներին:

 

Պաշտոնական տվյալներով` մեր երկրում տարեկան ծնվում է 450 վաղածին երեխա, որից 250-`ը ծայրահեղ ցածր քաշով և շնչառական դիսթրես համախտանիշով:

Ընդհանուր առմամբ՝ վերջին 20 տարում աշխարհում դիտվում է վաղածին երեխաների ծնելիության ցուցանիշների աճ, իսկ վաղածին  հղիությունը գերակշռում է նորածինների մահացության պատճառների թվում` հանգեցնելով տարեկան ավելի քան 1մլն դեպքի կամ աշխարհում մանուկների մահերի 35 տոկոսը:

Մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի խոսքով` մեր երկրում  գրանցված դրական արդյունքը հնարավոր չէր առանց բարեգործական հիմնադրամների, մասնավորապես` «Նվիրիր կյանք» հիմնադրամի: Նեոնատոլոգ Պավել Մազմանյանն էլ նշել է, որ  դեղամիջոցը նվազեցնում է  վաղածին երեխաների մահացությունը` թոքերի վնասվածքների հավանականության նվազեցման և նրանց թոքային հիվանդությունների միջոցով:

Մասնագետները նման միջոցառումների միջոցով  ցանկանում են հրավիրել հանրության ուշադրությունը այն փաստի վրա, որ  բազամաթիվ անվանի մարդիկ, հասարակական-քաղաքական գործիչներ, արվեստագետներ վաղածին լինելով հանդերձ  անհավանական հաջողությունների են հասել կյանքում: 


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am