Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի բանկային համակարգը ԵՏՄ անդամ մյուս երկրների համեմատ կայացած է

Հայաստանի բանկային համակարգը ԵՏՄ անդամ մյուս երկրների համեմատ կայացած է

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների համեմատ Հայաստանի բանկային համակարգը գտնվում է կայացման ավելի բարձր մակարդակի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշվել է Իրազեկ քաղաքացիների միավորման պատրաստած տեսանյութում:

Դրա հեղինակների խոսքով` Ռուսաստանում պարբերաբար բանկեր են սնանկանում, փողերի լվացման կամ այլ մանիպուլյացիաների արդյունքում բազմաթիվ քրեական գործեր են հարուցվում. վերջին երկու տարիներին Ռուսաստանում 120 բանկ է սնանկացել, մինչդեռ Հայաստանում 2001թ. ի վեր որևէ բանկ չի սնանկացել կամ դադարեցրել իր գործունեությունը: Բացի այդ, մեր բանկային համակարգի մակարդակի մասին վկայում է այն հանգամանքը, որ ի հեճուկս երկրի փոքրության, Հայաստանը վաղուց ունի ArCa  վճարային համակարգ, սակայն ոչ Ռուսաստանը, ոչ Բելառուսը, ոչ էլ Ղազախստանը նման համակարգ չունեն և նախատեսում են ստեղծել այն միայն 2015թ.:

Նախատեսվում է , որ մինչև 2020թ. Եվրասիական տնտեսական միության  անդամ երկրների կողմից պետք է իրականացվի ֆինանսական ոլորտի օրենսդրության ներդաշնակեցում: Այսպիսով՝ կողմերը պետք է ձգտեն լիցենզիաների փոխադարձ ճանաչմանը:  Օրինակ՝ Ռուսաստանի տված լիցենզիայով ռուսական բանկերը կկարողանան Հայաստանում գործունեություն ծավալել, բայց ռուսական բանկերը հաճախ են «պայթում» և իրենց հետ տանում ավանդներն ու փողերը:

Ըստ տեսանյութի` բանկերի սնանկացման պարագայում հիմնական տուժողները ավանդատուներն են և բանկերում ընթացիկ հաշիվներ ունեցողները: Հայաստանյան բանկերը, որոնք համարվում են շատ փոքր, տասնյակ հազարավոր նման հաճախորդներ ունեն: Թեև Հայաստանում ընթացիկ հաշվիներն ու ավանդները ապահովագրվում են, և եթե բանկերը սնանկանան, հաճախորդներն իրենց գումարները կկարողանան ստանալ:

Ամենակաևոր վտանգը, որին բախվում է Հայաստանի նման փոքր երկրի բանկային համակարգը որևէ բանկի սնանկացումից, դա ֆինանսական և տնտեսական ճգնաժամն է: Քանի որ Հայաստանում բանկերի թիվը փոքր է`, մեկ բանկի սնանկացումը վնասում է նաև մյուս բանկերի նկատմամբ վստահությանը, և ավանդատուները սկսում են մասսայաբար հետ պահանջել իրենց գումարները: Սակայն քանի որ ավանդների գումարների մեծ մասը վարկերի ձևով տրված են վարկատուներին, բանկերը չեն կարողանում բոլոր ավանդները վերադարձնել նույն պահին, սկսում են վարկատուներից պահանջել այդ գումարները, որի արդյունքում ավելանում է սնսնկացող բանկերի թիվը, ինչն ի վերջո հանգեցնում է համընդհանուր տնտեսական ճգնաժամի, գործազրկության մակարդակի ավելացման և բնակիչների եկամուտների աճի տեմպերի նվազման: Ահա թե ինչու փոքր երկրների համար չափազանց կարևոր է բանկային համակարգի կայունությունն ու բոլոր բանկերի առողջ ֆինանսական դրությունը, հակառակ դեպքում այդ երկրները բախվում են տնտեսական ճգնաժամի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am