Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Բայդենը հայտարարել Է Ուկրաինային 23 մլն դոլարի լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին

Բայդենը հայտարարել Է Ուկրաինային 23 մլն դոլարի լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւս 23 մլն դոլարի օգնություն կհատկացնի Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 21-ին հայտնել Է Սպիտակ տունը:

«Փոխնախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 21-ին Կիեւում հայտարարել Է, որ, սպասելով Կոնգրեսի հավանությանը, Սպիտակ տունը 20 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի իրավապահ մարմինների եւ դատարանների խորը բարեփոխմանն աջակցելուն, ներառյալ դատախազական եւ հակակոռուպցիոն բարեփոխումը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

«Փոխնախագահը նաեւ հայտարարել Է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 3 մլն դոլար կտրամադրի Ուկրաինայում ՄԱԿ-ի Պարենային ծրագրի արտակարգ գործողությունների համար»,-հայտնել Է Սպիտակ տունը:

Բայդենն առայժմ չի հայտարարել Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունն ընդլայնելու մասին, հաղորդագրության մեջ նաեւ հիշատակում չկա Կիեւին զենքով աջակցելու մասին, ինչը խոստացել Էին քննարկել ամերիկյան վարչակազմում:

Ընդամենն ԱՄՆ-ն այս տարի մոտավորպես 320 մլն դոլարի օգնություն Է հատկացրել Կիեւին, այդ թվում՝ 116 միլիոնը ռազմական ծախսերի համար, որոնք չեն վերաբերում զենքին:

Բայդենն այցով Կիեւում Է գտնվում նոյեմբերի 20-ի երեկոյից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am