Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շիրակի մարզը չունի աշխատավարձի նախկինում կուտակված ու ընթացիկ պարտքեր

Շիրակի մարզը չունի աշխատավարձի նախկինում կուտակված ու ընթացիկ պարտքեր

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի համայնքները չունեն աշխատավարձի նախկինում կուտակված ու ընթացիկ պարտքեր: Մարզի համայնքներին հաջողվում էր  մարել նախկին տարիներին կուտակված աշխատավարձի պարտքերը դեռ անցած տարի: Դա այն դեպքում, երբ 2013 թվականի տարեսկզբին նախկին տարիներին կուտակված աշխատավարձի պարտք ուներ մարզի 11 համայնք. 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ` մարզում պարտքի ընդհանուր գումարը կազմում էր 29 մլն 372 հզ դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը, մարզն այս պահին չունի որևէ համայնք, որն ունենա նախկինում կուտակված կամ ներկա պարտք:

«Դեռ 2013 թվականի առաջին եռամսյակում մարզի համայքներին հաջողվեց մարել աշխատավարձի և  կենսանթոշակային նախկին պարտքերը, իսկ 2014 թվականին ոչ մի պարտք չի կուտակվել: Այսօրվա դրությամբ ամեն ինչ հստակ է և խնդիր չկա: Համայնքները դոտացիան ևս ստանում են ժամանակին, դոտացիայով և   սեփական եկամուտներով կատարում իրենց բյուջեն»,-նշեց Լիպարիտ Մարտիրոսյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am