Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ադրբեջանը նախապես էր մշակել հայկական ուղղաթիռի խոցումը. Պաշտպանության նախարար

Ադրբեջանը նախապես էր մշակել հայկական ուղղաթիռի խոցումը. Պաշտպանության 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական օդուժի կողմից նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ուղղաթիռի խոցումը սադրանք էր, որը մշակված էր նախապես: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 20-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում: «Ուղղաթիռի անձնակազմն ուսումնավարժական թռիչքների ժամանակ է խոցվել մեր տարածքում: Սա բոլոր տիպի նորմերի խախտում է: Իրենք տեղյակ էին ուսումնավարժական զորավարժությունների անցկացման մասին եւ բնական է, որ այդ ժամանակ մարտական պատրաստավածությունը բարձրանում է եւ կարծում եմ, որ ուղղաթիռը խոցելու ցուցումը նախապես էր տրված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ այս տարիների ընթացքում իրականացված բոլոր տիպի խախտումները սադրանքներ են, որպեսզի լարվածության համապատասխան աստիճան ապահովվի եւ Ադրբեջանը բանակցություններում առաջընթաց գրանցի:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում իրավիճակը լարված է: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-իսահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմիցհրադադարիռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրըշփման գծինչափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգայինզենքերից ինտենսիվկրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղելմայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածելուդատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպիմանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքներըներկայացնելմիջազգային հանրությանը: Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը:

Նոյեմբերի 19-ին ԼՂՀ-ն երկրորդ անգամ է պաշտոնապես դիմել Կարմիր խաչին, իսկ նոյեմբերի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել կոչ անելով Ադրբեջանին թույլ տալ խոցված ուղղաթիռի վայրում ուսումնասիրություն կատարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am