Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արքայազն Չարլզը քննադատել է Դեր Զորի հայկական եկեղեցու ոչնչացումը

Արքայազն Չարլզը քննադատել է Դեր Զորի հայկական եկեղեցու ոչնչացումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի այցելության ժամանակ խստորեն դատապարտել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարումը:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացում է «Ասպարեզ» պարբերականը:

Հայկական եկեղեցի կատարած իր այցելությամբ արքայազն Չարլզը փորձել է բարձրացնել Մերձավոր Արևելքում քրիտոնյաների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին հանրային իրազեկ վածության աստիճանը: «Սիրտդ բառացիորեն կոտրվում է, երբ իմանում ես հարձակումների մասին քրիստոնյաների և այն  եկեղեցիների վրա, որտեղ նրանք հավաքվում են, այնպես, ինչպես այս տարի ավելի վաղ Դեր Զորի հայկական եկեղեցու խելացնոր և դաժան ոչնչացումն էր»,- եկեղեցում հայտարարել է արքայազն Չարլզը:

Միացյալ Թագավորության արքայազնի այցելության պատվին Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները ևս եկել էին Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի: Ներկա էր նաև Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am