Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հաջորդ տարի Շիրակի մարզն ավելի շատ բյուջետային միջոցներ կստանա

Հաջորդ տարի Շիրակի մարզն ավելի շատ բյուջետային միջոցներ կստանա

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծով` հաջորդ տարի Շիրակի մարզին նախատեսված է տրամադրել ավելի շատ գումար, քան հատկացվել է 2014 թվականին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը, 2015 թվականի բյուջեի նախագծով Շիրակի մարզին նախատեսված է հատկացնել 7 մլրդ 993 մլն դրամ գումար, որը 2014 թվականի համեմատ ավելի է 752 մլն 935 հազար դրամով:

2015 թվականին Շիրակի մարզպետարանի կառավարման ապարատի համար նախատեսված է 590 մլն 974 հազար դրամ. աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 135 մլն դրամ, կրթության և մշակույթի ոլորտների համար նախատեսված  գումարը նույնպես աճել է: Ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանման  համար նախատեսված է110 մլն 500 հազար դրամ. այս ոլորտում էլ  աճը կազմում է մոտ 5 մլն դրամ: 

Բյուջետային հատկացումների հիմնական աճը կապված է աշխատավարձերի բարձրացման հետ: «Հիմնական աճը կապված է աշխատավարձի հետ, քանի որ 2015 թվականի բյուջեով ներառվել է 2015 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշատավարձի բարձրացումը. դա նաև նշված է միջնաժամկետ ծախսային ծրագրով: Հիմնականում  կառավարման, հանրակրթության ոլորտների հատկացումների աճը պայմանավորված է  հենց աշխատավարձի այս բարձրացման հետ»,-նշեց Լիպարիտ Մարտիրոսյանն` ավելացնելով, որ, թեև սա դեռ բյուջեի հաստատված տարբերակը չէ, այլ նախագիծն է, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, նախագիծն  էական  փոփոխություն չի կրի: «Այս հաշարկները կատարված են բոլոր չափորոշիչներով, և, իմ կարծիքով, հիմնականում ոչ մի փոփոխություն չի լինի, քանի որ խոսքը  հիմնականում կառավարման ապարատի, դպրոցների պահպանման և մշակույթի ծախսերի մասին է, որոնք հիմնականում նույնն են մնալու: Ինչ վերաբերում է ծրագրերին, դրանք, հնավոր է,  փոփոխություն կրեն՝ ԱԺ-ում քննարկման արդյունքում»,- ավելացրեց պատասխանատուն:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am