Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երկու տարում «Վերադարձ Հայաստան» հիմնադրամին դիմել է 1000 հայրենադարձ

Երկու տարում «Վերադարձ Հայաստան» հիմնադրամին դիմել է 1000 հայրենադարձ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործունեության երկու տարվա ընթացքում «Վերադարձ Հայաստան» հիմնադրամն աջակցություն է ցուցաբերել շուրջ 1000 հայրենադարձի, որոնց մեծ մասը նոր են տեղափոխվել հայրենիք եւ ծանոթ չեն օրենսդրությանը, պայմաններին ու ընթացակարգերին: Հիմնադրամի նախագահ Վարդան Մարաշլյանի փոխանցմամբ, կարողացել են շուրջ 200 հոգու համար աշխատանք գտնել, դիմողների 40%-ն իր բիզնեսն է ստեղծել: Սա, իհարկե, չի նշանակում, որ հիասթափվողներ չեն լինում: Լինում են նաեւ մեկնողներ, սակայն կարեւոր գաղափարախոսությունն, ըստ Մարաշլյանի, այն է, որ հայրենադարձին ճիշտ ներկայացվի հայաստանյան իրականությունը:

«Ոչ վարդագույն, ոչ սեւ: Դրսում ապրող հայը պետք է իրական պատկերացում ունենա Հայաստանի մասին եւ իմանա` ո՞ւր է գալիս եւ ինչո՞ւ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասում է Մարաշլյանը` հավելելով, որ այս հարցում շատ կարեւոր է նաեւ անձնական փորձի ներկայացումը: Հենց այդ նպատակով հանդիպումների ժամանակ հիմանդրամի անդամները հրավիրում են նաեւ Հայաստանում հաջողության հասած հայրենադարձներին: Որպեսզի հայրենադարձների ինտեգրումը հայ հասարակության հետ լինի ավելի մատչելի, հիմնադրամի աշխատակիցներն ու ստեղծված հայրենադարձների ցանցն առավել մատչելի կերպով ներկայացնում են օրենսդրությունը, իրավիճակը, պայմանները:

«Հայրենադարձությանը նպաստող միջավայրի ստեղծումն ամենամեծ խնդիրն է: Այս առումով հիմանդրամն աջակցության կարիք ունի, քանի որ հայրենադարձությունը ոչ պետության, ոչ կուսակցությունների օրակարգում չկա: Հայրենադարձության մասին օրենքը քնած վիճակում է եւ անգամ Ազգային ժողովում քննարկումների փուլ չի հասել»,- ասաց Մարաշլյանը` հավելելով, որ հայրենադարձների մեծ մասը հետագայում հեռանում է հիմնականում աշխատանք չգտնելու կամ ավելի քիչ գումար վաստակելու համար: «Գլխավոր խնդիրն այն է, որ հայրենադարձները հասկանան, որ կա հայրենիք, որն ունի խնդիրներ, առաջարկում է որոշակի պայմաններ: Հայաստանում գինեգործության ոլորտում մեծ փոփոխություններ են արձանագրվում հայրենադարձների շնորհիվ, կան ոլորտներ, մասնագիտություններ, որոնք մեծ պահանջարկ են վայելում եւ բնական է, որ այդ ոլորտներում հայրենադարձները կարող են շահեկան դիրքում գտնվել եւ նպաստել, թե իրենց կենսամակարդակի բարձրացմանը, թե պետության զարգացմանը»,- ասաց Մարաշլյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am