Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ին մտահոգել է հայկական ուղղաթիռի կործանումն Ադրբեջանի կողմից

ՆԱՏՕ-ին մտահոգել է հայկական ուղղաթիռի կործանումն Ադրբեջանի կողմից

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի կործանման փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը: «Մենք մտահոգված ենք ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռը կործանելու տեղեկությունների կապակցությամբ: Ինչպիսի հանգամանքներ էլ միջադեպն ունենա, երկու կողմերն էլ պետք է հանգստություն պահպանեն և դիվանագիտական լուծում հետապնդեն»,- գրել է Ջեյմս Ափաթուրայը:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք և ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

Ավելի վաղ համատեղ հայտարարություն էին տարածել ու կատարվածը դատապարտել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները: Իսկ Ջեյմս Ուորլիքն այսօր կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին բացառել պատերազմը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնածավալ հակամարտությունը որևէ մեկի շահերից չի բխում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am