1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախարարությունների նոր վերամիավորումներ են լինելու. ՀՀ վարչապետ

Նախարարությունների նոր վերամիավորումներ են լինելու. ՀՀ վարչապետ

ՋԵՐՄՈՒԿ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է օպտիմիզացնել կառավարման համակարգը: Այս մասին նա հայտարարել է Ջերմուկում լրագրողների հետ զրույցում: «Մենք պետք է աստիճանաբար օպտիմիզացնենք կառավարման համակարգը, որովհետեւ 19 նախարարությունը Հայաստանի համար շատ է, քայլեր ենք կատարելու դրանց վերամիավորման համար: Դա արդյունավետ է մի քանի առումներով՝ վարչարարության, ֆինանսական միջոցների տնտեսման, եւ, ամենակարեւորը, աշխատանքի արդյունավետության: Եվ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունը մենք ապագայում տեսնում ենք, որ լինի ներքին գործերի նախարարություն, ինչպես բազմաթիվ եվրոպական երկրներում: Դրա մեջ կմտնեն բազմաթիվ ծառայություններ, դա ճիշտ է, արդյունավետ է, եւ դա է ցույց տալիս աշխարհի փորձը»,- ասաց վարչապետը:

Կառավարության` նոյեմբերի 6-ի որոշմամբ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորելու են, ինչպես նաև ստեղծվելու է նոր՝ միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]