Քաղաքականություն

Նախարարությունների նոր վերամիավորումներ են լինելու. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Նախարարությունների նոր վերամիավորումներ են լինելու. ՀՀ վարչապետ

ՋԵՐՄՈՒԿ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է օպտիմիզացնել կառավարման համակարգը: Այս մասին նա հայտարարել էՋերմուկում լրագրողների հետ զրույցում: «Մենք պետք է աստիճանաբար օպտիմիզացնենք կառավարման համակարգը, որովհետեւ 19 նախարարությունը Հայաստանի համար շատ է, քայլեր ենք կատարելու դրանց վերամիավորման համար:Դա արդյունավետ է մի քանի առումներով՝ վարչարարության, ֆինանսական միջոցների տնտեսման, եւ, ամենակարեւորը, աշխատանքի արդյունավետության: Եվ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունը մենք ապագայում տեսնում ենք, որ լինի ներքին գործերի նախարարություն, ինչպես բազմաթիվ եվրոպական երկրներում: Դրա մեջ կմտնեն բազմաթիվ ծառայություններ, դա ճիշտ է, արդյունավետ է, եւ դա է ցույց տալիս աշխարհի փորձը»,- ասաց վարչապետը:

Կառավարության` նոյեմբերի 6-ի որոշմամբ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորելու են, ինչպես նաև ստեղծվելու է նոր՝ միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում