Սփյուռք

Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակը հանգիստ է, բնակիչները պատրաստվում են ձմռան

1 րոպեի ընթերցում

Հալեպի հայաշատ թաղամասերում իրավիճակը հանգիստ է, բնակիչները պատրաստվում են ձմռան

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում, մասնավորապես հայաշատ թաղամասերում իրավիճակն ավելի հանդարտ է, սակայն անկայուն վիճակը շարունակվում է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ կենցաղային և այլ դժվարությունները մշտապես առկա են: Ջրամատակարարման վերաբերյալ աղբյուրը տեղեկացրեց, որ ջուրը ոչ երկար ժամանակով կտրվում է, սակայն այժմ ջրի սուր տագնապ քաղաքում չի նկատվում, իսկ էլեկտրական հոսանք օրվա ընթացքում մի քանի ժամ է լինում:

Աղբյուրը նաև նշեց, որ եղանակը Հալեպում սկսել է ցրտել: Կառավարությունը 200-ական լիտր վառելանյութ է բաժանել բնակիչներին` չնայած շատերն ի վիճակի չեն եղել վճարել վառելանյութի գինը:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 3-ի ուշ գիշերին, Հալեպի հայաշատ Ջալաա թաղամասը հրթիռակոծությունների թիրախում էր հայտնվել: Հրթիռակոծության հետևանքով նյութական լուրջ վնասներ էին արձանագրվել:

Աղբյուրի տեղեկացմամբ, նոյեմբերի 3-ի երեկոյան Հալեպի տարածքում 6 օրվա ընդհատումից հետո համացանցը վերսկսել է գործել:

Սիրիայում 3,5 տարի շարունակվող բախումների զոհ է դարձել մոտ 200 հազար մարդ, զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում