Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված արշավ կկազմակերպվի ԱՄՆ-ում

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված արշավ կկազմակերպվի ԱՄՆ-ում

ԳԼԵՆԴԵԼ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Էմմի» տարածաշրջանային մրցանակի դափնեկիր երիտասարդ կինոռեժիսոր Պիտեր Մուսուրլյանը կարճամետրաժ ֆիլմ կնկարահանի քայլարշավորդների, հեծանվորդների և մոտոցիկլիստների մասին, ովքեր 100 կմ կանցնեն Հայոց ցեղասպանության նահատակներին հարգանքի տուրք մատուցելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, արշավորդները կանցնեն Սան Գաբրիել լեռներով, Սան Ֆերնանդո հարթավայրով կհատեն Հոլիվուդը, ապա Լոս Անջելես քաղաքի արևելյան հատվածը և վերջապես իրենց ուղևորությունը կավարտեն Բիքնել զբոսայգու Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի մոտ: «Մենք վստահ ենք, որ մեր նախնիների վիթխարի տառապանքին նվիրված մեր արշավը իմաստալից ու հետաքրքիր պատմություն կդառնա»,- ասել է արշավը նախաձեռնած «100 կմ տուրք» կազմակեպչական խմբի համակարգող Իոլանդա Դավիթյանը:

Նախատեսվում է վավերագրական ֆիլմը տարբեր լրատվամիջոցներով ցուցադրել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am