Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տրանսիլվանիայի հայերը պահպանել են ինքնությունը հայկական ավանդական ուտեստների շնորհիվ

Տրանսիլվանիայի հայերը պահպանել են ինքնությունը հայկական ավանդական 
ուտեստների շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պատմաբանները և լեզվաբաններն ուսումնասիրում և վերծանում են Մատենադարանի, Մխիթարյան միաբանության մատենագրերը` հայկական ավանդական խոհանոցի մասին նյութեր հավաքագրելու նպատակով: Ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը` լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը` նշելով, որ նախնական պայմանավորածություն կա նաև Երուսաղեմի գրադարանի հետ` այնտեղ պահվող նյութերն ուսումնասիրելու համար:

«Բացի այդ, մեր գիտաշխատողը մոտակա օրերս կուղևորվի Ռումինիա` Տրանսիլվանիա շրջանի հայերի խոհանոցն ուսումնասիրելու համար: Այստեղ ապրում են 300-500 տարի առաջ գաղթած հայեր, ովքեր չեն պահպանել հայկական ազգանունը և լեզուն, բայց իրենց հայ են զգում, քանի որ իրենց տներում օգտագործում են հայկական ազգային ավանդական ուտեստներ` մեծամասամբ Վանի ուստեստները»,- տեղեկացրեց նա:

Մամուլյանի խոսքով` «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» կազմակերպության հիմնադրման նպատակը բանահավաքչությունն է և ազգային խոհանոցի մոռացված և չգնահատված ուտեստների վերականգնումը:

«Բանահավաքչությունն իրականացվում է երկու ճանապարհով` այցելելով գյուղեր, ընտանիքներ, ինչպես նաև դպրոցներում երեխաներին թեմա ենք առաջադրում շարադրություն գրել տատիկիս լավագույն ուտեստները թեմայով: Իսկ երկրորդ ուղղությունը մատենագրերից վերծանելն է, այն ամենը, որ կապված է խոհանոցի և խոհարարության հետ»,- պարզաբանեց ՀԿ-ի նախագահը:

2014-ին կազմակերպությունը ակտիվ քայլեր է արել նաև հայկական խոհանոցը հանրահռչակելու ուղղությամբ` այն ներկայացնելով Արգենտինայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի փառատոններում:

ՀԿ անդամ, Թուֆենկյան խոհանոցների ցանցի ավագ խոհարար Ռուբեն Պողոսյանն հայտնեց, որ 2014 թվականի փետրվարին Թուրքմենստանում «Азиады 2017» փառատոնի ժամանակ ադրբեջանցի մասնակիցները փորձել են արցախյան խոհանոցը որպես իրենցը ներկայացնել:  Տաղավարում ադրբեջանցիների մոտ կախված է եղել «Ղարաբաղ» ցուցանակը: Հայ խոհարարները մոտեցել և պահանջել են հեռացնել ցուցանակը:

Կազմակերպության անդամները մեծ հույսեր չեն կապում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ` հայկական խոհարարական մշակութային  արժեքները պաշտպանելու հարցում: Նոյեմբերի 6-ից էլ Թուրքիայում հայ խոհարարները մասնակցելու են հայկական խոհանոցին նվիրված մեկշաբաթյակին, որտեղ ռեստորաններից մեկում, բացի հայկական ազգային կերակուրը մատուցելուց, նաև վարպետաց դասընթաց են ներկայացնելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am