Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրացի նախարարը ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման հույս է հայտնել

Վրացի նախարարը ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի` հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին Թբիլիսիում ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Զաքարեիշվիլին ափսոսանք է հայտնել, որ ղարաբաղյան հիմնահարցը շարունակում է չկարգավորված մնալ: Նա անդրադարաձել է հոկտեմբերի 27-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը` այս իրադարձությունը որակելով որպես դրական քայլ ուղղված խնդրի կարգավորմանը: «Սա կարևոր նախանշան է: Մենք հավատում ենք, որ այս ուղղությամբ տարվող հանդիպումները և դրանց դինամիկ զարգացումը դրական արդյունքների կհանգեցնեն»,- հայտարարել է Վրաստանի` հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարը:

Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններ էինտեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել էին ԵԱՀԿՄինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդմանուղղությամբ ջանքերը: Ընդգծվել էր հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել կողմերի միջև շարունակելու բարձր մակարդակի բանակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am