Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Պաշտպանության նախարարությունում քննարկվել են զինված ուժերի մարտունակության ապահովման հիմնական խնդիրները

Պաշտպանության նախարարությունում քննարկվել են զինված ուժերի 
մարտունակության ապահովման հիմնական խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից Կոլեգիայի հերթական նիստը: Բացելով նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հակիրճ ներկայացրել է նիստի օրակարգային հարցերը, որոնք վերաբերում էին ՀՀ զինված ուժերի համալրման ծրագրի կատարման ընթացքին, ՀՀ ԶՈւ կազմազորահավաքային կառուցվածքին, համալրման խնդիրներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Զեկույցում ներկայացվել են զինված ուժերի մարտունակության ապահովման հիմնական խնդիրները, այդ ուղղությամբ կատարված պլանային միջոցառումները, զինված ուժերի սպայակազմի թվաքանակին, զորակոչերի ընթացքին, ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների կրթամակարդակին և այլ հարցերի վերաբերող համեմատական ուսումնասիրություններ արդյունքները: Ելույթներով հանդես են եկել նաև պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Նույն օրը` Կոլեգիայի նիստի ավարտից հետո, ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Ամփոփելով խորհրդակցությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաև հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներին և մատնանշել է նոյեմբեր ամսվա առանցքային խնդիրները` տալով համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am