Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆիզկուլտուրայի ինստիտուտում հաշմանդամություն ունեցողների համար կմշակվեն կրթական ծրագրեր

Ֆիզկուլտուրայի ինստիտուտում հաշմանդամություն ունեցողների համար կմշակվեն 
կրթական ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Կրթության և գիտության նախարարին՝ առաջարկելով վերանայել Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտ հաշմանդամություն ունեցող անձանց ընդունվելու և ուսանելու պահանջները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: Հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցողների ընդունելությունն ինստիտուտ ամբողջովին սահմանափակված է: Պատճառը բուժզննության եզրակացության անհրաժեշտությունը, նաև ընդունելության քննության պահանջներն են, օրինակ՝ վազք, եռացատկ, ձգումներ և այլն: Արդյունքում, հաշվի չեն առնվում հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատուկ կարիքները: Մինչդեռ, և ներպետական, և միջազգային օրենսդրությունը պահանջում է բարձրագույն կրթություն ստանալու հավասար պայմանների ապահովում բոլորի համար:

Ելնելով այն սկզբունքից, որ բարձրագույն կրթությունը համատեղելի է անձի հաշմանդամության հետ՝ Օմբուդսմենի առաջարկով ԿԳ նախարարը հանձնարարել է մշակել քննությունների այնպիսի ծրագիր և գնահատման չափանիշներ, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց ևս հնարավորության կտան ընդունվել և սովորել  Ֆիզկուլտուրայի ինստիտուտում:

«Կարևորելով առանց խտրականության բոլորի կրթություն ստանալու իրավունքը,  ինչպես նաև Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սպորտի  զարգացման անհրաժեշտությունը՝ Օմբուդսմենը բարձր է գնահատում համագործակցությունը Կրթության և գիտության նախարարության հետ ու պատրաստ է վերջինին տրամադրել փորձագիտական աջակցություն, նաև ներգրավել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների»,-նշված է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am