Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիայի քայլը որակել է սիրիական ինքնիշխանության իրավունքների կոպիտ խախտում

Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիայի քայլը որակել է սիրիական ինքնիշխանության իրավունքների կոպիտ խախտում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Թուրքիայի կառավարությանը, որը թույլ է տվել օտար ուժերին և ահաբեկիչներին մուտք գործել Սիրիայի տարածք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիայի քայլը որակել է սիրիական ինքնիշխանության իրավունքների և միջազգային օրենքի կոպիտ խախտում:

Նախարարությունը Թուրքիային մեղադրել է Սիրիայի արյունահեղության մեջ՝ նշելով, որ Անկարան աջակցել է ահաբեկչական կազմակերպություններին:

Սիրիայի գլխավոր մուֆթի Ահմադ Բադր ադ Դին Հասունը նշել է, որ իր երկրին դրդում են կրոնական պատերազմի: Նրա խոսքով` այդ պատերազմը ավելի վտանգավոր է, քան համաշխարհային պատերազմը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am