Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռազմական հավասարակշռությունը միայն զենքով չի որոշվում. Շավարշ Քոչարյան

Ռազմական հավասարակշռությունը միայն զենքով չի որոշվում. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այն կարծիքին է, որ ռազմական հավասարակշռությունը միայն զենքով չի որոշվում` նկատի ունենալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում փոխնախարարը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, ընդգծեց, որ Հայաստանը նաև այդ դեպքում կարողանում է պահպանել ռազմական հավասարակշռությունը: «Ռուսաստանն իր զենքը վաճառում է ոչ միայն Ադրբեջանին, այլև տարբեր երկրների և տարբեր գներով: Այս հարցն, իհարկե, միշտ եղել է մեր ուշադրության կենտրոնում, բայց խնդրին պետք է նայել այլ տեսանկյունից: Հարկավոր է նայել այն համատեքստում, թե ինչ գներով ենք մենք ստանում այդ զենքերը և ինչպես ենք կարողանում պահպանել հավասարակշռությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փոխնախարարը:

Նա նկատեց՝ եթե միայն զենքով լիներ, Հայաստանը չէր  ունենա այսօրվա հաջողությունը: «Եթե միայն դիտարկենք զենք-զինամթերքի տեսակետից, ապա այն ժամանակ զենքի առումով  Ադրբեջանն անհամեմատ ավելի մեծ գերակայություն ուներ մեր նկատմամբ, քան այսօր, սակայն մենք գիտենք, թե ինչ ավարտ ունեցավ պատերազմը: Այնպես որ ռազմական հավասարակշռությունը միայն զենքով չի որոշվում: Դա որոշվում է այն դիրքով, որը դու ունես, որոշվում է բանակի կազմակերպվածությամբ: Իսկ թե որքանով է կազմակերպված հայկական բանակը, ցույց տվեցին օգոստոսյան դեպքերը, երբ ադրբեջանական հատուկջոկատայինները ջարդ կերան մեր  նորակոչիկների կողմից: Ահա սա ցույց տվեց մեր բանակի կազմակերպվածությունը»,- նշեց Քոչարյանը:

Շավարշ Քոչարյանը կարևորեց նաև դժվար պահերին հայ ազգի համախմբվելու կարողությունը՝ հիշեցնելով, որ օգոստոսյան հայտնի դեպքերի ժամանակ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը և հասարակական կազմակերպությունները հանդես եկան միասնական հայտարարություններով և միավորված էին մեկ գաղափարի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am