Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ինքնիշխանության շուրջ Կատալոնիայի բնակչության հարցումը հակասում Է Սահմանադրությանը. Իսպանիայի Պետխորհուրդ

Ինքնիշխանության շուրջ Կատալոնիայի բնակչության հարցումը հակասում Է Սահմանադրությանը. Իսպանիայի Պետխորհուրդ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Պետական խորհուրդը՝ կառավարությանն առընթեր խորհրդատվական մարմինը, հոկտեմբերի 30-ին համաձայնել Է պետական իրավաբանական ծառայության այն կարծիքին, որ «Կատալոնիայում նոյեմբերի 9-ին Իսպանիայի այդ ինքնավար մարզի ինքնիշխանության շուրջ պլանավորվող բնակչության այլընտրական հարցումը հակասում Է երկրի Սահմանադրությանը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Պետխորհրդի այդ եզրակացությունը Իսպանիայի կառավարությանը հնարավորություն Է տալիս այլընտրական հարցման անցկացումը բողոքարկել Սահմանադրական դատարանում: Սպասվում Է, որ դրա վերաբերյալ որոշում կընդունվի Նախարարների խորհրդի հոկտեմբերի 31-ի նիստում:

Այն բանից հետո, երբ Իսպանիայի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 29-ին կասեցրեց «Բնակչության՝ հանրաքվեի բնույթ չկրող հարցումների անցկացման մասին» Կատալոնիայի խորհրդարանի կողմից հավանության արժանացած օրենքի եւ նոյեմբերի 9-ի հարցման վերաբերյալ հրամանագրի գործողությունը, Կատալոնիայի կառավարությունը հարկադրված Էր չեղյալ հայտարարել օրենքով եւ հրամանագրով նախատեսված ձեւաչափով հարցման կազմակերպումը:

Միեւնույն ժամանակ նա առաջարկել Է անցկացնել այլընտրական հարցում՝ «քաղաքացիների ուղղակի մասնակցությամբ», այսինքն՝ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Սակայն, ինչպես նշում են իսպանացի փորձագետներից շատերը, Կատալոնիայի կառավարական մարմինները շարունակում են անմիջական մասնակցությունը դրա կազմակերպմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am