Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարսի անկում. դասեր եւ պատմական իրողություն

Կարսի անկում. դասեր եւ պատմական իրողություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Պատմական գիտությունների թեկնածուն ցավով արձանագրում է, որ ներկայում քիչ է խոսվում Կարսի անկման մասին, այնինչ` այն ճակատագրական նշանակություն է ունեցել ոչ միայն Հայաստանի առաջին հանրապետության, այլ նաև այժմյան Հայաստանի Հանրապետության համար: Եթե չլիներ կարսի անկումը, ապա այսօր Հայաստանի Հանրապետության սահմաններն այլ կլինեին: Այս մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանը:

Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում հաղթանակ տարած հայ բանակը երկու տարի անց Կարսում, որի ամրոցում կար շուրջ 700 թնդանոթ, 2000 զինվորական, ընդամենը կրակել է 2 թնդանոթ: Իսկ արդյունքում համարյա բոլոր սպաներն ու զինվորները գերի են հանձնվել: Գևորգ Մելքոնյանի խոսքերով` 1920 թ. այս իրողությունը բերեց նրան, որ հայկական բանակը շատ արագ սկսեց պարտություններ կրել, և հայերը հայտնվեցին այնպիսի իրավիճակում, որ ստիպված էին ստորագրել նվաստացուցիչ Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

«Խնդիրն այն էր, որ հայ զինվորները համապատասխան դիմադրության դեպքում շուրջ 7-8 ամիս կարող էին ինքնապաշտպանական մարտեր վարել, իսկ դա կկանխեր թուրքական բանակի մուտքը Հայաստանի Հանրապետության խոր հատվածներ: Սակայն Կարսի անկման պատճառը ոչ միայն բոլշևիկյան քարոզչությունն էր, այլ հայ բանակի բարոյալքված վիճակը, և զինվորականներն այլևս չէին հավատում իշխանությանը», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավելեց Գևորգ Մելքոնյանը:

Պատմական գիտությունների թեկնածուն նշեց, որ պատմությունը կրկնվելու միտում ունի և եթե մենք չխոսենք մեր անցյալի սխալների մասին, ապա դժվար կլինի կանխել նման ճակատագրական սխալի կրկնությունը:

Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքվեց 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև որպես հաշտության պայմանագիր՝  հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։ Վերոհիշյալ պայմանագրի արդյունքում  որոշվեց այժմյան Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am