Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արտաշատում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

Արտաշատում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

ԱՐՏԱՇԱՏ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտին են մոտենում Իսակով փողոցում գտնվող «Արտաշատի ինտեգրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն» տանող ճանապարհի, հարակից բակերի եւ խաղահրապարակների ասֆալտապատման աշխատանքները, ինչի համար ՀՀ պետբյուջեից տրամադրվել է 34 մլն. 555 հազար դրամ:

Ինչպես «Արմնեպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Արտաշատի քաղաքապետարանի աշխատակազմի բնակարանային եւ կոմունալ սպասարկման բաժնի պետ Ալիկ Իսրայելյանը, երկու շաբաթ առաջ սկսված շինարարական աշխատանքների արդյունքում կառուցվել է ջրահեռացման ցանցը, ասֆալտապատվել են մայթերը, նաեւ Իսակով 47 Ա, 76, 76 Ա, 76 Բ բնակելի շենքերի բակերը: Հարակից բակերի ասֆալտապատման աշխատանքների համար ընդհանուր գումարից հատկացվել է 12 մլն 436 հազար դրամ:

Իսրայելյանը նշեց, որ այդ ճանապարհի ասֆալտապատումը կարեւորվում է նաեւ նրանով, որ այս մի կառույցում են կենտրոնացվել Արարատի մարզային զբաղվածության կենտրոնը, սոցիալական եւ կենսաթոշակային տարբեր ծառայություններ, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը, մարզային միգրացիայի կենտրոնը: Փողոցն այլեւս չունի նախկին անմխիթար տեսքը, խոցելի խմբի քաղաքացիները եւ թոշակառուները նախկինի նման ստիպված չեն լինի ողջ գարնան եւ աշնան ընթացքում անցնել անձրեւաջրերից առաջացող ջրափոսերի միջով:

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել եւ տարածքը վերջնական տեսքի բերել մինչեւ նոյեմբերի 1-ը: Աշխատանքներն իրականացնում է «Հայճաննախագիծ» ինստիտուտը:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am