Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ադրբեջանը 10 կետով նահանջել է «Doing-Business»-ում

Ադրբեջանը 10 կետով նահանջել է «Doing-Business»-ում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան պատրաստել են «Doing-Business-2015. փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեության կարգավորման ընկալումը» վարկանիշային աղյուսակը, որտեղ 189 երկրների թվում Ադրբեջանը զբաղեցրել է 80-րդ տեղը` 10 կետով հետ ընկնելով անցյալ տարվա համեմատ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ վարկանիշում Ադրբեջանի անմիջական հարեւաններն են Ֆիջի, Տրինիդադ եւ Տոբագո պետությունները: Ադրբեջանում փոքր եւ միջին բիզնեսին շինարարության  թույլտվություն տալու գործընթացը, 28 պարտադիր գործառույթների համաձայնեցման հետ կապված խնդիրների պատճառով, տեւում է 9 ամիս, ինչի համար վարկանիշի այդ ցուցիչով Ադրբեջանը զբաղեցրել է 180-րդ տեղը:

Հայաստանն առաջատար է ԱՊՀ երկրների շարքում այդ վարկանիշային աղյուսակում` զբաղեցնելով 45-րդ հորիզոնականը` մեկ կետով զիջելով Չեխիայի Հանրապետությանը: Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Թուրքիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Հունաստանը եւ Կիպրոսը:

«Doing Business-2015» (Բիզնեսի վարում-2015) վարկանիշային աղյուսակը կազմվել է ձեռնարկատիրության հետ կապված 10 ցուցիչների հիման վրա:

Վարկանիշի համաձայն` ամենաբարենպաստ եւ ձեռնարկատերերի համար հասանելի 10 երկրները հանդիսանում են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Հոնկոնգը, Դանիան, Հարավային Կորեան, Նորվեգիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆինլայնդիան եւ Ավստրիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am