Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի մշակութային մայրաքաղաքը չունի մշակույթի կենտրոն

Հայաստանի մշակութային մայրաքաղաքը չունի մշակույթի կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Գյումրին չունի մշակութային կենտրոն և դրա անհրաժեշտությունը անչափ զգացվում է: Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողներին հայտնեց «Կաստանիետ» սպորտային պարերի ստուդիայի տնօրեն Մարիաննա Մամյանը:

Շատ մշակութային և սպորտային ուսումնական կենտրոնների պես «Կաստանիետ»  սպորտային պարերի ստուդիան, որը ղեկավարում է Մարիաննա Մամյանը, այսօր գործում է դպրոցի տարածքում, որտեղ պայմանները բավարար չեն գործունեության ծավալման համար:

«Ունենալով հսկայական վաստակ ու արժեք, այդ քաղաքը երկրաշարժից ի վեր չունի իր մշակութային կենտրոնը: Մենք միայն խոսում ենք նրա մասին, որ Գյումրին արվեստի ու արհեստի քաղաք է, 2013 թ. այն հռչակվել էր ԱՊՀ կենտրոնների մշակութային քաղաք, սակայն այդ կոչումները միայն բարձր հնչում են, և չկա այն վերաբերմունքը, որն անհրաժեշտ է», - ասաց Մարիաննա Մամյանը:

«Կաստանիետ» սպորտային պարերի ստուդիայի տնօրենը հավելեց, թե, գիտակցելով, որ պետությունը ներկա պահին այն հնարավորությունները չունի, որպեսզի ձեռք մեկնի մշակույթի բոլոր բնագավառներին, իրենք, մի շարք բարերարների օգնությամբ կազմակերպել էին համերգ` կենտրոնի ստեղծման համար հանգանակության նպատակով, ինչպես նաև ֆիլմի նկարահանում, որտեղ ցուցադրվում է ներկա պահին Գյումրիում ստեղծագործողներին աշխատանքային պայմանները:

Շիրակի մարզպետի խորհրդական, ականավոր մշակութային գործիչ Հասմիկ Կիրակոսյանը, ներկայցնելով Գյումրու պատմությունն ու ներդրումը հայ մշակույթի զարգացման մեջ, նշեց, որ երկրաշարժից հետո փլուզվեցին բոլոր մշակույթի կենտրոնները և կանգուն մնաց Աճեմյանի անվան թատրոնը, որտեղ այնուհետ կենտրոնացան շատ մշակութային օջախներ:

«Որքանով էլ արվեստը աստվածային և աստվածատուր է, բոլոր դեպքերում, նրան բազիս է պետք՝ նստատեղ: Իսկ արվեստի մարդիկ, ովքեր պետք է շարունակեն սերունդների գործը, պետք է դուռ ունենան, որպեսզի մտնեն: Մենք անհրաժեշտություն ունենք այնպիսի պայմանների ստեղծման, որպեսզի ժողովրդական նվագարանների համույթը չպատսպարվի հնացած շենքի մեջ, որտեղ ջեռուցումն իսպառ բացակայում է», - ասաց Հասմիկ Կիրակոսյանը:

Նա հավելեց, որ Կաթողիկոսի շնորհիվ նախկին Սպայի տանը, որտեղ գործում է  Հայորդաց տունը, վերանորոգումից հետո ապաստան դարձավ Գյումրիում գործող՝ Հայաստանում միակ մարզային սիմֆոնիկ նվագախմբի համար:

 «Մեկ անգամ մի պաշտոնյայի հարցրեցի, թե ինչու չեք ուշադրություն դարձնում թատրոններին, նվագախմբերին, մշակույթին ընդհանրապես: Ի պատասխան` նա տարավ մի տեղ, որտեղ երեխաներ և մեծահասակներ կային, ովքեր երկրաշարժի պատճառով հաշմանդամություն էին ստացել: Այդ մարդը, մատնանշելով մի կաղացող տղայի, ասաց, որ նա չի կաղում, որովհետև հաշմանդամություն ունի, այլ այն պատճառով, որ պրոթեզը արդեն փոքր է, ցավեցնում է և գումար չկա նորը հայթհայթելու», - պատմեց Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը:

Նա հավելեց, որ երկրում այնքան բացեր կան, որ արվեստը դարձել է ոչ առաջնային խնդիր, և կոչ արեց յուրաքանչյուրին, մանավանդ, ֆինանսական հնարավորություն ունեցող հայերին հանգանակություն անել, որպեսզի հնարավորություն լինի ոտքի կանգնեցնելու Հայաստանի մշակույթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am