Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Արթուր Աբրահամը հյուրընկալվել է նախարար Գաբրիել Ղազարյանին

Արթուր Աբրահամը հյուրընկալվել է նախարար Գաբրիել Ղազարյանին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է այս օրերին Երևանում գտնվող WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին:

Նախարարը, ողջունելով չեմպիոնին նշել է, որ մշտապես հետևում է նրա մրցելույթներին և ամեն անգամ վստահորեն սպասում նրա հերթական հաղթանակին: «Արթուր Աբրահամն այսօր շատ ու շատ սկսնակ բռնցքամարտիկների համար օրինակ է ծառայում, ինչն էլ իր հերթին նպաստում է բռնցքամարտի զարգացմանն ու մասսայականացմանը»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանն ու հավելել, որ համապատասխան աշխատանքներ են տարվում, և Տավուշի մարզի Իջևան քաղաքում շուտով կբացվի բռնցքամարտի նոր դպրոց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է սպորտի նախարարությունը:

Արթուր Աբրահամն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և պատմել իր առաջիկա ծրագրերի, գերծանրաբեռնված պարապմունքների, կայանալիք մրցաշարերի մասին:

Հանդիպման ավարտին նախարար Ղազարյանը միջազգային հարթակներում Հայաստանի և հայկական սպորտի պատիվը բարձր պահելու, փայլուն հաղթանակների ու Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը մեծապես աջակցելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագիր է հանձնել Արթուր Աբրահամին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am