Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Իրավունք» թերթը նշեց հիմնադրման 25-ամյակը

«Իրավունք» թերթը նշեց հիմնադրման 25-ամյակը

ԵՐԵՎԱՆ,  25  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի փոխնորդ Նավասարդ արքեպիսկոպս Կճոյանի հայրապետական աղոթքով Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մեկնարկեց «Իրավունք» թերթի 25-ամյակի հանդիսավոր արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թերթի հոբելյանական տարեդարձն իր ներկայությամբ պատվել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Քսանհինգ տարին պատկառելի տարիք է որեւէ հաստատության համար` լրատվամիջոցի համար առավել եւս: «Իրավունք»-ը դարձավ մեր անցած 25-ամյա պատմության վկաներից մեկը: Վաղը շատ պատմաբաններ կփորձեն վերականգնել անցած ճանապարհը, «Իրավունք»-ի նյութերով կուսումնասիրեն, կհամադրեն այլ աղբյուրների հետ եւ կփորձեն գնահատական տալ Հայաստանի պամությանը, իսկ դա փառահեղ պատմություն է` պայքարի, մաքառման հաղթանակի եւ տոկունության: Նման պատմությամբ վստահորեն կարելի է հպարտանալ»,- ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ անցած քսանհինգ տարիները հաստատման, կայացման պայքարի տարիներ էին:

«Իրավունք»-ն իր արժանի տեղն է  զբաղեցնում ՀՀ ազատ լրատվական դաշտում: Հուսով եմ` ձեր թերթը կընթերցեն ազատ եւ անկախ Հայատանի շատ եւ շատ սերունդներ»,- ասաց Նախագահը:

Թերթի կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար «Իրավունք»-ի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանն արժանացավ «Մովսես Խորենացի» մեդալի, իսկ թերթի երկու աշխատակից պարգեւատրվեցին «Երախտագիտության» մեդալով:

«Իրավունք» թերթը նույն տարիքին է, ինչ Հայաստանի հանրապետությունը, եւ թերթն էլ անցել է այն նույն ժամանակահատվածն ու կյանքի փուլերը, ինչանկախ  Հայաստանը»,- ասաց Հայկ Բաբուխանյանը` հավելելով, որ առաջիկայում էլ շարունակելու են աշխատել նույն գաղափարախոսությամբ:

Միջոցառմանը ցուցադրվեց ֆիլմ թերթի անցած ուղու մասին, որին հաջորդեց արդեն համերգային ծրագիրը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am