Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Միջազգային հանրակցությունը նշում Է Միավորված ազգերի կազմակերպության օրը

Միջազգային հանրակցությունը նշում Է Միավորված ազգերի կազմակերպության օրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրակցությունը հոկտեմբերի 24-ին նշում Է համընդհանուր տոնը՝ Միավորված ազգերի կազմակերպության օրը ի պատիվ 1945 թվականին նրա Կանոնադրության ուժի մեջ մտնելու:

Այժմ ՄԱԿ-ի մեջ մտնում Է 193 պետություն:

Համատեղ համաշխարհային կառույցի նպատակը եղել Է խաղաղության պաշտպանությունն ամբողջ աշխարհում, ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերություններ զարգացնելը, աղքատ երկրների զարգացմանն օգնելը եւ անվտանգությունն ու ազատությունը պաշտպանելը:

Այդուամենայնիվ, մինչ այժմ պատերազմները չեն դադարել, ժողովուրդների միջեւ հակամարտույթունները չեն պակասել, աղքատությունը հաղթահարված չԷ, եւ այդ հիմնախնդիրներին ներկայում ավելացել են ահաբեկչությունն ու մահացու վտանգավոր հիվանդությունների տարածումը:

«Միավորված ազգերից այժմ, ինչպես երբեք, պահանջվում Է դիմակայել բազմաթիվ ճգնաժամերի: Աղքատությունը, հիվանդությունները, ահաբեկչությունը, խտրականությունը եւ կլիմայական փոփոխույթունները ծանր կորուստների են հանգեցնում»,-հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համաշխարհային կազմակերպության օրվա առթիվ հղած ուղերձում: Նրա խոսքով՝ այս կրիտիկական պահին անհրաժեշտ Է, որ բոլոր երկրները «հավաստեն թշվառներին ու խոցելիներին օգնելու պարտավորությունները»:

Խաղաղությունը պաշտպանելու համար ՄԱԿ-ի համակարգում գործում Է Անվտանգության խորհուրդը, որի մեջ մտնում Է հինգ մշտական անդամ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Չինաստանը: Նրանք անփոփոխ են ու անձեռնմխելի, նրանցից յուրաքանչյուրն ունի «վետոյի» իրավունք, որը թույլ Է տալիս արգելափակել ցանկացած որոշման ընդունումը: Բացի նրանցից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեջ մտնում են եւս տասը երկրներ, որոնք պետությունների յուրաքանչյուր տարածաշրջանային խմբից ընտրվում են միայն երկու տարով:

Վերջին ժամանակներս Անվտանգության խորհուրդը խիստ քննադատության Է ենթարկվում կենսականորեն կարեւոր հիմնախնդիրների շուրջ համաձայնության գալու անընդունակության համար: Այդուամենայնիվ, նույնիսկ այնպիսի իրավիճակում, որպիսին ստեղծվել Էր Սիրիայում, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների մի մասը փորձում Էր հասնել Բաշար Ասադի ռեժիմի ուժային տապալման, իսկ մյուս մասը՝ թույլ չտալու դա, համաձայնեցվեց ու կատարվեց սիրիական քիմիական զենքի ոչնչացման ծրագիրը: Դրանով Սիրիայի հակամարտությունը չկարագվավորվեց, բայց ցուցադրվեց կրիտիկականորեն կարեւոր հիմնախնդիրների շուրջ արագորեն փոխգործակցելու ընդունակությունը:

ՄԱԿ-ը ֆինամսավորվում Է իր անդամ երկրների կողմից: Նրանք նաեւ անձնակազմ են տրամադրում մոլորակի տարբեր մասերում խաղաղապահ եւ հումանիտար առաքելություններ իրականացնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am