Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԼՂՀ-ում կանցկացվեն «Թենիսի տապան-2014» միջազգային թենիսի մրցաշարի խաղերը

ԼՂՀ-ում կանցկացվեն «Թենիսի տապան-2014»  միջազգային թենիսի մրցաշարի խաղերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի աջակցությամբ և բարձր հովանու ներքո ԱՊՀ երկրների ինստիտուտը, «Բոլշայա շլյապա» թենիսի ակումբը և տիեզերագնացների Յուրի Գագարինի անվան թենիսի ակումբը Երևանում և Ստեփանակերտում կկազմակերպեն «Թենիսի տապան-2014» երկրորդ միջազգային թենիսի մրցաշարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՊՀ երկրների ինստիտուտի մամուլի ծառայությունից, մրցաշարը կկայանա հոկտեմբերի 23-27-ը: Ոչ պրոֆեսիոնալ, սիրողական մակարդակի խաղերը կկայանան Ստեփանակերտի կորտերում:

«Թենիսի տապան-2014»-ն այս տարի նվիրվելու է թենիսի մրցաշարի նախկին մրցավար Էդուարդ Հայկի Խանյանի հիշատակին: Այն իրականացվում է «Ռուսաստան և Հայաստան. երկու հայրենիք» կարգախոսով: Մրցաշարին մասնակցելու են ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի 1-ին, 4-րդ և 5-րդ գումարման պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, ԽՍՀՄ և ՌԴ օդաչու-տիեզերագնացներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, լրագրողներ, ձեռներեցներ Ռուսաստանից, Հայաստանից և ԼՂՀ-ից:

«Թենիսի տապան» մրցաշարն սկսբնավորվել է 2012 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am