Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փխրուն խաղաղությունը հաղթական պատերազմից գերադասելի է. Սերժ Սարգսյան

Փխրուն խաղաղությունը հաղթական պատերազմից գերադասելի է. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մի քանի տասնամյակ է Թուրքիան անօրինական կերպով փակել է Հայաստանի հետ սահմանը, իսկ մյուս հարևանը` Ադրբեջանը, թշնամական վերաբերմունք է ցուցաբերում պետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ամերիկյան հայտնի The New York Times պարբերականին տված հարցազրույցում, որը զետեղվել է Հայաստանին նվիրված հատուկ ներդիրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարցազրույցում Նախագահն անդրադարձել է այն մարտահրավերներին և խնդիրներին, որոնց այսօր առերեսվել է Հայաստանը: «Արդեն երկարատև ժամանակ է ապրում ենք «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» դրության մեջ: Հայաֆոբիան, հայերի նկատմամբ ռազմական հռետորաբանությունն ու հայկական սահմանի ուղղությամբ զինված սադրանքներն արդեն 20 տարի է դարձել են մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը: Լեռնային Ղարաբաղի փխրուն խաղաղությունը կարևոր հիմնաքար է ողջ տարածաշրջանի խաղաղության համար, և մենք պաշտպանում ենք տարածաշրջանի խաղաղությունը մեր հարևան բռնապետության վտանգից, որին կուրացրել են նավթադոլարները»,- ասել է Նախագահը: Նա ընդգծել է, որ առաջնահերթություն եղել է և կմնա Հայաստանի ու ԼՂՀ անվտանգությունը, քանի որ փխրուն խաղաղությունն ավելի լավ է, քան հաղթական պատերազմը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին` Սարգսյանը վերահաստատել է տեսակետն այն մասին, որ խնդիրը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ձեռք բերված պամանավորվածությունների համաձայն:

ՀՀ Նախագահը կարևորել է նաև հայկական սփյուռքի գործունեությունը: Նա նշել է, որ ողջ աշխարհում սփռված հայկական սփյուռքը 21-րդ դարում հայկական հանրային դիվանագիտության անօտարելի և կարևոր տարրն է դարձել: «Սրա ակնառու օրինակն է ԱՄՆ-ի հայ համայնքը: Անժխտելի է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը պայմանավորված է նաև այս գործոնով: Միևնույն ժամանակ այս համայնքը նպաստում է թե’ ԱՄՆ, թե’ Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը: ԱՄՆ-ի հայկակական համայնքը պարբերաբար իր ձայնը բարձրացնում է համահայկական նշանակություն ունեցող խնդիրների կապակցությամբ, ինչպիսիք են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ինչպես նաև Հայաստանի շփջափակման վերացումը»,- ասել է Սերժ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am