Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանրապետությունում հոկտեմբեր 27-ին կգործարկվեն նոր արագաչափեր

Հանրապետությունում հոկտեմբեր 27-ին կգործարկվեն նոր արագաչափեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում և հանրապետության մի շարք ավտոճանապարհներին հոկտեմբերի 27-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր արագաչափ սարքեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Երևանի Աշխաբադի փողոցում կգործարկվի 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Այվազովսկու փողոցում 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Մազմանյան փողոցում` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Դավիթ Անհաղթի փողոցում` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Ջանիբեկյան փողոցում` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով` 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում կգործարկվի 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Աշտարակ քաղաքի Երևանյան խճուղում` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:

Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 64.4-րդ կմ-ում (Երասխ գյուղի վարչական տարածք) կգործարկվի 1 արագաչափ՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am