Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԱԺ են այցելել ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների երևանյան համաժողովի մասնակիցները

ԱԺ են այցելել ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների երևանյան 
համաժողովի մասնակիցները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների երեւանյան համաժողովի մասնակիցների հետ: Համաժողովն իրականացվում է ԱՊՀ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի շրջանակներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, նշել է, որ ԱՊՀ անդամ երկրների ժողովուրդները միմյանց հետ կապված են ընդհանուր պատմությամբ եւ անցյալով: Նա կարեւորել է երիտասարդների դերը աշխարհում եւ տարածաշրջանում ընթացող գործընթացների շարունակականության հարցում:

Երիտասարդների խնդրանքով պարոն Դավթյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ կառուցվածքը, կազմը, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները, մշտական հանձնաժողովների գործունեությունը: Այնուհետեւ նա սիրով պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում բոլոնյան կրթական համակարգի ներդրմանը, ՀՀ-ում հայրենասիրական դաստիարարակության խնդիրներին, կրթության ոլորտում միջպետական համագործակցության ակտիվացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am