Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսրայելը խայտառակել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը

Իսրայելը խայտառակել է Թուրքիայի
 			        արտաքին քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը խայտառակել է Թուրքիայի որդեգրած արտաքին քաղաքականությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկակայոչելով իսրայելյան Haaretz թերթը, Վաշինգտոնում ԱՄՆ-ի իր գործընկեր Չաք Հագելի հետ հանդիպման ժամանակ Յաալոնը հայտարարել է. «Թուրքիան ծիծաղաշարժ խաղ է խաղում: Չնայած այն բանին, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, «Համաս» ահաբեկչական կազմակերպության շտաբը Դամասկոսից տեղափոխել է Ստամբուլ»:

Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է, որ Թուրքիայի քաղաքականությունն ընդհանրապես հակառակ է ԱՄՆ-ի շահերին: Հայտնի լրագրող Շառլ Ռոզեի հեռուստածրագրում ունեցած ելությում Յաալոնը Քաթարին անվանել է Մերձավոր Արեւելքում «Մահմեդական եղբայրների թեւի առաջնորդ»: Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւս հանդիսանում է «Մեհմեդական եղբայրների» «լավ հայտնի աջակիցը»:

«Համաս»-ի` Ստամբուլում շտաբ հիմնելու հետ կապված Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է. «Սա անհավատալի է: Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ը աննկատ թողնել դա»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am