Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բեյրութում անցկացվել է հայ գրքի ցուցահանդես

Բեյրութում անցկացվել է հայ գրքի ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համազգային հայ կրթական և մշակութային միության «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ հոկտեմբերի  14-21-ը Բեյրութում տեղի է ունեցել հայ գրքի ցուցահանդես, որին ներկայացված էին լիբանանյան, ստամբուլահայ և հայաստանյան հրատարակչությունների վերջին տարիներին հրատարակած առավել արժեքավոր գրքերը:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանից ցուցահանդեսին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ, «Էդիթ Պրինթ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը, «Պրինթ ինֆո-Սարգիս Խաչենց» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանը, «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը, «Բուկինիստ» գրախանութների միավորման տնօրեն Խաչիկ Վարդանյանը, Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի տնօրենի տեղակալ Մադլեն Հովսեփյանը: Ներկայացված էին Հայաստանում գործող շուրջ 20 հրատարակչությունների գրքեր:
Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել և ելույթով հանդես է եկել Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը: 
Ցուցահանդեսի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ հայ գրքի տարածման նոր հնարավորությունների, գրքի միջոցով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների փոխհարստացման, հայոց լեզվի և ընթերցանության առջև ծառացած խնդիրների և այլ հարցերի շուրջ: 
Հայաստանյան պատվիրակությունն այցելել է հայկական կրթական հաստատություններ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, հանդիպումներ ունեցել կրթական և մշակութային գործիչների հետ, ծանոթացել Բեյրութում և տարածաշրջանում հրատարակչական գործի զարգացումներին և առկա խնդիրներին: Հանդիպումների արդյունքում բեյրութահայ համայնքը ամբողջական տեղեկություն է ստացել Հայաստանի հրատարակչական ոլորտի ձեռքբերումների, ապագա ծրագրերի վերաբերյալ, որոնցում զգալի տեղ են գրավում սփյուռքի պահանջներին համահունչ գրականության հրատարակման ծրագրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am